Բաքու. Քանի դեռ չի փլուզվել այժմյան Ռուսաստանն իր կայսերական նկրտումներով, առաջընթաց ղարաբաղյան կարգավորման մեջ չի լինի

PanARMENIAN.Net - «Չարժե դրական արդյունքներ կամ առաջխաղացում ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջեւ այսօրվա մոսկովյան հանդիպումից»,-հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն:



«Բազմամյա փորձն արդեն ցույց է տվել, որ նման հանդիպումները չեն հանգեցրել դիրքորոշումների մերձեցմանն, իսկ առավել եւս հակամարտության կարգավորմանը: Բանը նրանում է, որ Ռուսաստանը շահագրգիռ չէ ղարաբաղյան հարցի կարգավորմամբ եւ այն, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կանցնի Մոսկվայում, բանակցային գործընթացում դրական դերի իմիտացիայի փորձ է Կրեմլի կողմից»,-նշել է նա:



«Ես մեկ անգամ եւս կրկնում եմ, որ հենց Ռուսաստանն է Հայաստանի ձեռքերով գրավել ադրբեջանական տարածքների 20 տոկոսը, իսկ այժմ փորձում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր, որի համար էլ մշտապես անց են կացվում այս բանակցությունները ադրբեջանցի եւ հայ նախարարների մասնակցությամբ: Քանի դեռ չի փլուզվել այժմյան Ռուսաստանն իր կայսերական նկրտումներով, առաջընթաց ղարաբաղյան կամ ԱՊՀ տարածքի այլ հակամարտությունների կարգավորման մեջ չի լինի»,-ասել է Գուլուզադեն, հաղորդում է 1news.az-ը:



Նշենք, որ այսօր Մոսկվայում անցնում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---