Փաշինյանը՝ ԼՂ խնդրի մասին. Հակասական տվյալներ կան՝ ինչ է եղել Կազանում, Վիեննայում, Քի Վեսթում![]() 19 մարտի 2019 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքների պարզաբանմանը: «Մենք ունենք այդ սկզբունքների և տարրերի տասնյակ մեկնաբանություններ: Ուզում ենք միասին հասկանալ՝ ինչ կարող են նշանակել դրանք գործնականում: Ես նոր մարդ եմ բանակցություններում, ուզում եմ հասկանալ՝ ով է ճիշտ, ով՝ սխալ», - ասել է վարչապետը: Փաշինյանը հայտնել է նաև, որ վարչապետ ընտրվելիս հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ բանակցային գործընթացի սկզբունքների վերաբերյալ մի շարք պարզաբանումներ ստանալու ակնկալիքով: «Այնքան հակասական տվյալներ կան, թե ինչ է տեղի ունեցել Կազանում, Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Քի Վեսթում», - ասել է վարչապետը: Ավելի վաղ Արցախի և ՀՀ անվտանգության խորհդի նիստում ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի երեք սկզբունքն ու վեց տարրը պարզաբանման կարիք ունեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |