ՀՀ բանկերի միություն. 2019-ին թե վարկավորման, թե ավանդների աճի բարձր տեմպեր են լինելու19 մարտի 2019 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բանկերի միության նախագահ, Ամերիաբանկի Տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը հայտարարել է, որ 2019 թվականին թե վարկավորման, թե ավանդների ծավալների աճի ավելի բարձր տեմպեր են լինելու, քան 2018-ին էր: Նա հայտնել է, որ 2018 թվականին վարկային ներդրումները 2017 թվականի համեմատ աճել են 392 մլրդ դրամով կամ 13.7%-ով: «Հիփոթեքային վարկերի ծավալը կազմել է 263.3 մլրդ դրամ (22%), գյուղատնտեսության վարկավորումը՝ 169.4 մլրդ դրամ (5.7%), արդյունաբերությանը՝ 540.3 մլրդ դրամ (9.4%), տրանսպորտ և կապինը՝ 114 մլրդ դրամ (46.2%), առևտրինը՝ 565.1 մլրդ դրամ (13%), ծառայություններինը՝ 225.1 մլրդ դրամ (31.2%), սպառողական վարկերի ծավալը կազմել է 789.1 մլրդ դրամ (36%)», - հայտնել է նա: 2018 թվականին նախորդ տարվա համեմատ ֆիզիկական անձանց տրված վարկերն աճել են 272 մլրդ դրամով (33%-ով), իսկ տնտեսությանը տրված վարկերը՝ 155 մլրդ դրամով կամ 8.1%-ով: Հանեսյանը նշել է, որ այս ցուցանիշները վկայում են, որ բանկային համակարգը մեծ ներուժ ունի և պատրաստ է ֆինանսավորել բիզնեսը, այդ թվում՝ որոնք ուղղված կլինեն արտահանմանը: «Այս տարի թե վարկավորման, թե ավանդների ծավալների աճի ավելի բարձր տեմպեր են լինելու, քան անցած տարի: Իսկ նախորդ տարին շատ տպավորիչ ցուցանիշներ ենք ունեցել։ Բանկային համակարգը պատրաստ է ֆինանսավորել կայուն ու հեռանկարային բիզնեսները, որոնք նաև ուղղված կլինեն արտահանմանը»,- ասել է Հանեսյանը։ Նա նաև հավելել է, որ միջազգային ֆինանսական կառույցների վստահությունը ՀՀ բանկերի նկատմամբ ավելացել է: «Մենք՝ բանկերս, հնարավորություն ենք ունեցել ավելի շատ միջոցներ ներգրավել հետագա վարկավորումն իրականացնելու նպատակով»,- նշել է Հանեսյանը: Ընթերցեք նաև՝ «2008-ից Ամերիաբանկը $4.5 մլրդ-ով վարկավորել է ՀՀ տնտեսությունը»: Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով․ Կտրականապես համաձայն չենք Փաշինյանի հետ՝ ՀՀ համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա Նա շեշտել է, որ Հայաստանը ՌԴ–ի մերձավոր գործընկերն է և շփումները նրա հետ կշարունակվեն Վարչապետ․ Գերիների հարցը պետք է լուծի «Խաղաղության պայմանագիրը», անկախ նրանից՝ դա այնտեղ գրվա՞ծ է, թե ոչ Ըստ նրա, խաղաղության պայմանագիր նշանակում է ուրիշ մթնոլորտ, ուրիշ հարաբերություններ Փաշինյան. Պաշտոնապես ասում եմ՝ ՀՀ-ն պատրաստ է անցում տալ Բաքվին նույն պայմանով, ինչ Իրանը Նա նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը ՀՀ միջով անցնող բոլոր հնարավոր ճանապարհները բացելն է Հյս. Մակեդոնիայի ԱԳ փոխնախարար․ Հուսանք՝ Բաքուն կհասկանա և ի վերջո կստորագրի ՀՀ հետ խաղաղության պայմանագիրը Նա ընդգծել է, որ լավ խաղաղության համաձայնությունն այն է, երբ երկու կողմերն էլ գոհ են դրանից |