ՅՈւՆԵՍԿՕ. Ավելի քան 2 մլրդ մարդ զրկված է խմելու ջրից

ՅՈւՆԵՍԿՕ. Ավելի քան 2 մլրդ մարդ զրկված է խմելու ջրից

PanARMENIAN.Net - Ամբողջ աշխարհում 2,1 մլրդ մարդ մշտական հասանելիություն չունի մաքուր խմելու ջրին: Այդ մասին ասվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի զեկույցում, որը հրապարակվել է մարտի 19-ին Ժնևում:

Դեռևս 4,3 մլրդ մարդ զրկված է համապատասխան սանտեխնիկական սարքավորումներից: Ընդ որում հատկապես ծանր վիճակում են աղքատության մեջ ապրող մարդիկ՝ փախստականները, հետնախորշերի բնակիչները, ասվում է փաստաթղթում, հայտնում է Deutsche Welle-ն:

«Անվնաս ջրի և համապատասխան սանտեխնիկական սարքավորումներին հասու լինելը մարդու իրավունք է: Սակայն 2 մլրդ մարդու այդ իրավունքն իրացված չէ»,-ասել է ՅՈւՆԵՍԿՕ-ին կից գերմանական հանձնաժողովի անդամ Ուլա Բուրկհարթը: Ըստ նրա, ավելի քան 2 մլրդ մարդ զրկված է մաքուր խմելու ջրից, իսկ 844 միլիոնը ստիպված է ամեն օր առնվազն կես ժամ ծախսել ջուր հավաքելու համար:

Նույնիսկ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում մոտ 57 մլն մարդ ջրամատակարարում չունի տանը, իսկ 36 մլն-ն նույնիսկ բազային սանտեխնիկա չունի, ասել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայը: Նման ծանր կացության մեջ են նաև Կանադայի հնդկացիական ցեղերը՝ 40 տոկոսին միայն անորակ ջուր է հասանելի, առողջության համար իր բացասական հետևանքներով:

 Ուշագրավ
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին