Նազարբաևը հրաժարական է տվել

Նազարբաևը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարել է մարտի 19-ին ուղիղ եթերում՝ հատուկ ուղերձում:

«Ես որոշում եմ կայացրել դադարեցնելու իմ լիազորությունները նախագահի պաշտոնում»,-ասել է նա ժողովրդին հասցեագրված ուղերձում: Նազարբաևը հայտարարել է նաև, որ կշարունակի կատարել Անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները:

Մինչ նոր նախագահի ընտրությունը նախագահի պարտականությունները կկատարի խորհրդարանի Սենատի խոսնակ Կասիմ Ժոմար Տոկաևը:

Նազարբաևը գլխավորում էր Ղազախստանը 1990-ից, 2015-ից նա վերընտրվել է 5-րդ անգամ:

Նազարբաևը 1989-ից մինչև 1991թ. Ղազախստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղարն է եղել, իսկ 1984-ից գլխավորել է Նախարարների խորհուրդը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
---