Մարության. Տրանսպորտի համակարգի հետ կապված՝ կուսումնասիրվի Պրահայի փորձը19 մարտի 2019 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Երևանում տրանսպորտի խնդրին լուծում տալու համար ուսումնասիրվելու է Պրահայի տրանսպորտային համարակրգը, այդ քաղաքի փորձը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Տրանսպորտի համակարգի հետ կապված՝ կարող եմ ասել, որ իմ առաջին տեղակալը մեկ շաբաթով մեկնել է Պրահա՝ ամբողջությամբ ուսամնասիրելու համակարգը, փորձը։ Նաև նոր հանձնաժողով է ստեղծվում, այսինքն՝ այս ուղղությամբ սկսվում են կոնկրետ քննարկումներ», - ասել է Մարությանը, հայտնում է Aysor.am-ը։ Լրագրողները քաղաքապետից հետաքրքրվել են նաև մետրոյի նոր կայարանի կառուցման հարցով, ինչին ի պատասխան՝ նա տեղեկացրել է, որ շատ հետաքրքիր առաջարկներ կան՝ ի դեմս «Թումոյի» մերձակայքում կայարան ունենալուն։ Հայկ Մարությանի խոսքով՝ առաջին տարբերակով կայարանի հարցը կարել է լուծել համայնքի ուժերով, որպեսզի սա պետության վրա բեռ չլինի։ Երկրորդ տարբերակն այն է, որ տնտեսվարողը ներդրումներ անի, շրջակայքում հին շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցվեն, և մետրոյի կայարան ունենալու արդյունքում տնտեսվարողը կարողանա բնակարաններն առավել թանկ գնով վաճառել։ «Այս առաջարկը կոնկրետ տնտեսվարող է արել, համատեղ հետագա գործողությունների պլան ենք մշակում։ Աշխատում ենք նաև ճոպանուղի ունենալու ուղղությամբ։ Ես շատ եմ ուզում, որ ունենանք,-հավելել է Մարությանը: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի |