Իտալական Լացիոն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը![]() 20 մարտի 2019 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի Լացիո վարչական շրջանի շրջանային խորհուրդը միաձայն հավանություն է տվել խորհրդի անդամ Սերջիո Պիրոցցիի առաջարկին՝ Հայոց ցեղասպանության պատմական փաստը ճանաչելու մասին: Այդ մասին ասվում է Հռոմի հայ համայնքի կայքում: Պիրոցցիի ներկայացրած օրինագիծը լիակատար համերաշխություն է հայտնում հայ ժողովրդին պատմական արդարության և մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարում: Լացիոյի խորհուրդը Իտալիայի 136-րդ շրջանային խորհուրդն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հռոմի հայ համայնքի խորհուրդը շնորհակալություն է հայտնել Լացիոյի խորհրդի բոլոր անդամներին: ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |