ԵՄ հարևանության հարցերով տնօրեն. Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ում բարեփոխումներին19 մարտի 2019 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանն ասել է, որ Եվրամիությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանին նախաձեռնած բարեփոխումներում։ Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարն ասել է, որ ներկայիս ծրագրերի իրականացման ընթացքը և դրանց առանցքում նպատակադրված թիրախներն առաջիկա առաջընթացն ապահովելու գործում մեծ ներուժ ունեն բոլոր ուղղություններում՝ մարդկային կապիտալի զարգացում, պետական կառավարման բարեփոխումներ, գործարար և հատկապես ՓՄՁ միջավայրի բարելավում և այլն: Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության ծրագրի հիմնական թիրախները, մասնավորապես մրցակցության և արտադրողականության բարձրացման, որակյալ աշխատատեղերի ստեղծման խնդիրները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է մասնագիտական և բարձրագույն կրթության կարևորության հարցերը։ Նախարարն անդրադարձել է նաև ՓՄՁ զարգացման խնդիրներին։ Եվրոպացի պաշտոնյան նախարարի հետ քննարկել է Հայաստանի արտահանման հնարավորությունները, հեռանկարային ոլորտները և թիրախային շուկաները՝ դիտարկելով ԵՄ շուկա մուտք գործելու հեռանկարները։ Կողմերը մտքեր են փոխանակել բարձր տեխնոլոգիաների, վերամշակված գյուղմթերքի, գինեգործության և թեթև արդյունաբերության ոլորտների զարգացման ներուժի վերաբերյալ։ Տիգրան Խաչատրյանը և Լոուրենս Մերեդիթը քննարկել են նաև Հայաստանում զբոսաշրջության զարգացման, ենթակառուցվածքների բարելավման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ ներդրումային համաժողովի կազմակերպչական որոշ հարցեր։ Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | ԳԱԱ․ Գիտկազմակերպություններին և ԳԱԱ-ին վերաբերող նոր կարգավորումները պետք է նախապես բովանդակապես քննարկվեին Նոր կարգավորումներով ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ Իրանը համաձայն է ապաշրջափակմանը՝ երկրների տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքով Նա ասել է, որ Իրանի և ՀՀ սահմանները հույսի և կյանքի սահմաններ են Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը եռակողմ հուշագիր են կնքել պաշտպանության ոլորտում Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են համատեղ զորվարժություններն ինտենսիվացնելու հարցը «Երևանյան երկխոսություն» համաժողովին ՌԴ–ից բարձրաստիճան հյուրեր չկան․ Հրավերն ուղարկվել է ԱԳՆ–ից դժվարացել են ասել, թե ինչու ՌԴ-ն պատշաճ մակարդակով ներկայացված չէ |