Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է Ջավախք իրադրության ուսումնասիրության համար 1 օգոստոսի 2008 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ազգային պաշտպան Սոզար Սուբարին Վրաստանի նախագահի ինտեգրման հարցերով խորհրդական Թամար Կինցուրաշվիլիի հետ օգոստոսի 1-ին կայցելի Սամցխե-Ջավախք, մասնավորապես` Ախալքալաք: Այցելության շրջանակներում կայանալու են հանդիպումներ տեղական իշխանության եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:Մարդու իրավունքների պաշտպանն ու նախագահի խորհրդականը նաեւ ծանոթանալու են տարածաշրջանում տիրող հանցագործության մակարդակին, ինչի վերաբերյալ տեղական հայկական բնակչությունը լուրջ անհանգստություն է արտահայտում եւ օգնության համար դիմել է Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանին: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության մարմնի մամլո ծառայության տվյալներով, Հարությունյանին անհանգստացնում են վերջին պայթյունները վրացահայ շրջանում, երկու հայ ոստիկանների սպանությունները, որոնք լարվածություն են ստեղծում տարածաշրջանում: Տարածաշրջանի վարչակազմում առկա աղբյուրը հայտարարել է, որ վերջին իրադարությունները Ջավախքում որեւէ առնչություն չունեն քաղաքականությանը, այլ բացառապես կապված են ոստիկանության գործողությունների հետ: «Առաջին անգամը չէ, երբ տարածաշրջանի ցանկացած իրադրությանն ու նախադեպին քաղաքական երանգ տալու փորձ է կատարվում որոշ ուժերի կողմից»,- հայտարարել է առկա աղբյուրը, հաղորդում է «Նովոստի-Գռուզիան»: Հուլիսի 17-ին Ախալքալաք շրջկենտրոնի ոստիկանության պետ Սամվել Պետրոսյանի տան մոտ պայթյուններ հնչեցին: Նույն օրն երեկոյան Վրաստանի ուժային կառույցները սկսել են հետապնդել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական ալյանսի անդամներին: Վրաստանի ոստիկանության թվով 50 զինված աշխատակիցներ ներխուժել են Ժողովրդավարական ալյանսի ակտիվիստ, Ջավախքի սկաուտների շարժմանե ղեկավար Գուրգեն Շիրինյանի հայրական տուն եւ խուզարկություն են անցկացրել: Խուզարկության ընթացքում, որը կատարվել է առանց դատախազի թույլտվության, ինչպես դա պահանջում է օրենսդրությունը, տարօրինակ հանգամանքներում սպանվել է ոստիկանության աշխատակիցներից մեկը՝ ազգությամբ հայ, Բարալեթ գյուղի բնակիչ 23-ամյա Արթուր Բերուջանյանը: Կատարվածի մեղքը բարդվեց Գ.Շիրինյանի վրա, որի գտնվելու վայրը այժմ հայտնի չէ: Հուլիսի 20-ին սպանվել է եւս մեկ ոստիկան, եւս ազգությամբ հայ՝ Արմեն Գաբրիելյանը: Հուլիսի լույս 21-ի գիշերը վրաց հատուկջոկատայինները եւ տեղի միլիցիայի ուժերը ներխուժել են «Միասնական Ջավախքի» ղեկավար Վահագն Չախալյանի տուն, ձերբակալել են նրան եւ նրա ընտանիքի անդամներին՝ եղբորը, մորն ու հորը: Վ.Չախալյանին եւ նրա մերձավորներին ձերբակալությունից անմիջապես հետո տեղափոխել են Ախալցիխե, իսկ այնուհետեւ՝ Թբիլիսի, երկարացնելով ձերբակալման ժամկետը երկու ամսով: Ձերբակալված է նաեւ «Միասնական Ջավախք» կազմակերպության անդամ Արամ Բատթյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |