Նազարբաևի դուստրը, փեսան ու զարմիկը՝ Ղազախստանի նախագահի պաշտոնի ամենահավանական հավակնորդներ20 մարտի 2019 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Մարտի 19-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը ղեկավարում էր երկիրը 30 տարի, հրաժարական տվեց և նրա տեղը զբաղեցրեց Սենատի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որն արդեն ստանձնել է պաշտոնը: Նա կպաշտոնավարի մինչև Նազարբաևի լիազորությունների ժամկետի ավարտը՝ 2020-ի ապրիլը: Նուրսուլթան Նազարբաևի հետնորդների թվում փորձագետներն առաջին հերթին նշում են նրա դստեր, փեսայի ու զարմիկի անունները, որոնք ամենահավանական թեկնածուներն են համարվում նախագահի պաշտոնի համար, գրում է currenttime.tv-ին: Նազարբաևի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաևան վաղուց է զբաղվում քաղաքականությամբ: Նա Սենատի պատգամավոր է, նաև գլխավորում է Միջազգային հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության կոմիտեն: Նա նաև եղել է փոխվարչապետ: Դարիգայի ամուսինը, Նազարբաևի փեսան՝ Տիմուր Կուլիբաևը միլիարդատեր է, ըստ Forbes-ի: Նա վերահսկում է Ղազախստանի Ժողովրդական բանկը և զբաղեցնում է Ձեռներեցների ազգային պալատի նախագահության ղեկավարի պաշտոնը: Հնարավոր թեկնածուների թվում է նաև Նազարբաևի զարմիկ Սամատ Աբիշը, որը Ազգային անվտանգության կոմիտեի փոխնախագահն է: 2017-ին Աբիշը ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում, իսկ 2013-ին ղազախական ԶԼՄ-ները գրել էին, թե իբր Նազարբաևը ներկայացրել է զարմիկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին որպես իր հետնորդ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարել է մարտի 19-ին ուղիղ եթերում՝ հատուկ ուղերձում:«Ես որոշում եմ կայացրել դադարեցնելու իմ լիազորությունները նախագահի պաշտոնում»,-ասել է նա ժողովրդին հասցեագրված ուղերձում: Նազարբաևը հայտարարել է նաև, որ կշարունակի կատարել Անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները: Նազարբաևը գլխավորում էր Ղազախստանը 1990-ից, 2015-ից նա վերընտրվել է 5-րդ անգամ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |