Մոսկվայում ավարտվել են Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի բանակցությունները

PanARMENIAN.Net - Մոսկվայում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցնում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ: Հանդիպման շրջանակներում անցել են հերթական խորհրդատվությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով: Նախարարները նաեւ հանդիպել են ՌԴ ԱԳ առաջին փոխնախարար Անդրեյ Դենիսովի հետ եւ քննարկել են Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարները, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---