Հովհաննես Մարգարյանը՝ հրաձգության Մ-21 ԵԱ արծաթե մեդալակիր20 մարտի 2019 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Խորվաթիայում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնության մինչև 21 տարեկանների պայքարում երկրորդ տեղն է գրավել Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը: Վազող թիրախ մրցաձևի խառը վազք վարժությունում 20-ամյա մարզիկը գրանցել է 378 միավոր և արժանացել արծաթե մեդալի: Զավեն Իգիթյանն ատրճանակի երիտասարդների պայքարում դուրս է եկել եզրափակիչ և 198.4 միավորով գրավել է չորրորդ տեղը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: 14-ամյա Նարե Գաբրիելյանը մինչև 21 տարեկանների պայքարում 17-րդն էր ատրճանակ ձևում: Եվրոպայի առաջնությանը մասնակցում է Հայաստանի 13 ներկայացուցիչ, որոնք հանդես են գալիս հրացան, ատրճանակ և վազող թիրախ ձևերում: Ավելի վաղ վազող թիրախ մրցաձևի նորմալ վազք վարժության կանանց մեծահասակների թիմային պայքարում Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը և Արուսյակ Գրիգորյանը գրավել էին երրորդ տեղը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |