ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի փաստաթղթերն ուղարկվել են անդամ երկրների համաձայնեցմանը

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի փաստաթղթերն ուղարկվել են անդամ երկրների համաձայնեցմանը

PanARMENIAN.Net - Բելառուսից ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածության համաձայնեցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են անդամ երկրներին: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Բելառուսի առաջարկած թեկնածության համաձայնեցման ընթացակարգի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի նախագծերն ուղարկվել են ՀԱՊԿ անդամ պետություններին դեռևս 2018-ի դեկտեմբերին»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սեմերիկովը նշել է, որ քանի որ կազմակերպության փաստաթղթերի համաձայնեցման և որոշումների ստորագրման ժամկետները կանոնակարգված չեն, ապա անհնար է ասել, թե երբ կհաստատվի նոր գլխավոր քարտուղարի նշանակումը:

Ավելի վաղ ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը, անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցին, նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անզիջում դիրքորոշման պատճառով կառույցը կարող է ևս մեկ տարի առանց գլխավոր քարտուղարի մնալ:ՌԴ արտաքին գործերի նախարարության աղբյուրի փոխանցմամբ, ՀԱՊԿ-ում արդեն «համակերպվել են այն մտքի հետ, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում դեռևս մեկ տարի գլխավոր քարտուղար չի լինելու»: Նա միևնույն ժամանակ նաև նշել է, որ կառույցը շարունակում է իր բնականոն աշխատանքը:

Փետրվարի 7-ին Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար, Հավակաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի արձագանքել իր հետ հանդիպելու առաջարկին:Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:Զասը տեղեկացրել է նախագահին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին: Նա արդեն այցելել է Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ռուսաստան, որոնց ղեկավարները հավանություն են տվել Զասի թեկնածությանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---