Շախմատի ԵԱ. Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը՝ առաջատարների թվում

Շախմատի ԵԱ. Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը՝ առաջատարների թվում

PanARMENIAN.Net - Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկած շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում անցկացվել են երկրորդ տուրի պարտիաները:

Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը 2-ական միավորով առաջատարների թվում են, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը և Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը։ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտվել է:

Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: 357 մասնակիցներից 142-ը գրոսմայստերներ են:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---