Բիզնեսը հնարավոր կլինի գրանցել նաև հաշվապահական գրասենյակներում

Բիզնեսը հնարավոր կլինի գրանցել նաև հաշվապահական գրասենյակներում

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել բիզնեսի գրանցման գործընթացի մատչելիությանն ուղղված նախագիծ:

Դրանով առաջարկվում է իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթները նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից իրականացնելու հնարավորությունը վերապահել նաև վերջին մեկ տարում տարեկան առնվազն 20 մլն դրամի չափով հարկվող շրջանառություն ունեցող հաշվապահական գրասենյակներին:

Այդ գրասենյակները պետք է հիմնադրված լինեն առնվազն 3 տարի առաջ և ունենան առնվազն 3 հաշվապահի կամ աուդիտորի որակավորում ունեցող աշխատող:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել բիզնեսի հիմնադրման գործընթացների պարզությունը և մատչելիությունը, մասնավորապես՝ ընդլայնել սպասարկման գրասենյակները, կրճատել բիզնեսի գրանցման գործընթացի այլընտրանքային ծախսերը, խնայել քաղաքացիների ժամանակը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---