2018-ին պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան $74 մլն20 մարտի 2019 - 18:27 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականին ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 36 մլրդ դրամ կամ $74.08 մլն: ՀՀ ԳԴ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, միաժամանակ՝ ուսումնասիրությունների հիման վրա կատարված նախազգուշացումների, բավարարված հայցերի, քննվող քրեական գործերի, ներկայացված հաղորդումների հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում 2018-ին վերականգնվել է ընդհանուր ավելի քան 2 մլրդ դրամի վնաս: Դատախազությունը նախորդ տարում աննախադեպ ցուցանիշներ է ապահովել պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում: Մասնավորապես դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հանրապետական և մարզային ընդգրկման բազմաթիվ ոլորտներում կատարվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ընդհանուր առմամբ 626 ուսումնասիրություն, որոնց ընթացքում հայտնաբերվել է 1345 իրավախախտում, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը: Դրանց շրջանակում պետության շահերին հասցված վնասը վերականգնելու մասին նախազգուշացվել է 208 իրավաբանական և ֆիզիկական անձ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |