Գեղարքունիքում կա 1 աշակերտ ունեցող դպրոց, որի վրա տարին 19 մլն դրամ է ծախսվում

Գեղարքունիքում կա 1 աշակերտ ունեցող դպրոց, որի վրա տարին 19 մլն դրամ է ծախսվում

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նիստում 2018 թվականի կատարողականների քննարկման ժամանակ հայտնել է, որ Գեղարքունիքի մարզում կա 1 դպրոց, որն ունի 1 աշակերտ:

«Նրա վրա տարեկան 19 մլն դրամ է ծախսվում, նա թերևս աշխարհի ամենաթանկարժեք աշակերտն է», - նկատել է նախարարը:

Հարությունյանը հայտնել է, որ աշակերտին բերել են բոլորովին այլ մարզից, որ դպրոցը շարունակի գործել:

«Հիմա մենք մարզպետի հետ քննարկում են, թե ինչպես լուծել հարցը: Եթե այս աշակերտը մնալու է, մենք կարող ենք նրան շքեղ մեքենա գնել, թանկարժեք վարորդ վարձել, ավելի էժան կնստի, քան այն, ինչպես մենք հիմա ֆինանսավորում ենք», - ասել է նա:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մարզային համայնքներում նման խնդիրը լուծելու տարբերակներ են քննարկվում, և թերևս ամենաարդյունավետը հարակից համայնքների աշակերտների միավորումն է:

«Կան բազմահամակազմ դասարաններ, երբ հինգերորդ և վեցերորդ դասարանները միացված են մեկ դպրոցում և ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա են, պետք է աշխատենք, որ մեկ դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտները գնան մեկ դպրոց, նրանց դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտները գան մյուս դպրոց», - ասել է նախարարը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---