Մեթյու Բրայզա. Ղարաբաղի բնակիչներն իրենք կորոշեն` կանցնի հանրապետությունը Ադրբեջանի իրավասությանը, թե կանկախանա

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրենք կորոշեն` կանցնի հանրապետությունը Ադրբեջանի իրավասությանը, թե կանկախանա: Այդ մասին երեկ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան:



«Կանցկացվի հանրաքվե, որի ժամանակ ղարաբացիները ինքնորոշվեն»,- ասել է Բրայզան լրագրողներին, հաղորդում է Ինտերֆաքսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---