Վարչապետը շնորհավորել է ՀՀ-ի քրդերին՝ Նովրուզի առթիվ

Վարչապետը շնորհավորել է ՀՀ-ի քրդերին՝ Նովրուզի առթիվ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա՝ Նովրուզի առթիվ, հայտնել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Նովրուզը քրդերի հնագույն և ամենասիրված համազգային տոներից է: Այն համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ և ընկալվում իբրև բնության զարթոնքի խորհրդանիշ ու նոր տարվա սկիզբ: Թող նոր կյանք խորհրդանշող այս գարնանային տոնը Հայաստանի իրավահավասար եղբայրական ընտանիքի մաս կազմող քուրդ բարեկամների համար դառնա նոր սկիզբ երազանքների իրականացման ճանապարհին: Թող Նոր տարին լինի խաղաղության, համերաշխության, նոր ձեռքբրումների և հաջողությունների տարի», - ասել է վարչապետն իր շնորհավորական ուղեևձում:

Նա Հայաստանի քրդական համայնքին մաղթել է բարօրություն, երջանկություն և հաստատակամություն՝ միասին կառուցելու ազատ, արդար ու բարեկեցիկ երկիր բոլորի համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---