Ղարաբաղի կարգավիճակի որոշման հանրաքվեն հնարավոր է միայն 15-20 տարի անց, պնդում են Բաքվում

PanARMENIAN.Net - Ղարաբաղի կարգավիճակի որոշման հանրաքվեն հնարավոր է միայն 15-20 տարի անց: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: «Այդ գործընթացները կարող են իրականացվել յոթ բռնազավթված շրջանների ազատագրումից եւ իրենց բնակության վայրեր ադրբեջանցի գաղթականների եւ ստիպված վերաբնակիչների վերադարձից հետո միայն»,- ասել է նա, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:



Երեկ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրենք կորոշեն` կանցնի հանրապետությունը Ադրբեջանի իրավասությանը, թե կանկախանա: «Կանցկացվի հանրաքվե, որի ժամանակ ղարաբացիները ինքնորոշվեն»,- ասել է Բրայզան լրագրողներին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---