Հայաստանի դիվանագատական ներկայացուցչությունների կարեւոր խնդիրներից է արտերկրում քաղաքացիների շահերի պաշտպանությունը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 31-ին այցելեց ՌԴում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին, ուր հանդիպեց ընդունելության եկած Հայաստանի քաղաքացիներին, ծանոթացավ նրանց խնդիրներին, հյուպատոսական բաժնի աշխատանքներին եւ այցելուների սպասարկման կազմակերպման հարցերին:



Է. Նալբանդյանը, աշխատանքային խորհրդակցություն ունեցավ դեսպանության աշխատակիցների հետ: Ամփոփելով քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հնչած նկատառումները` նախարարն ընդգծեց, որ Հայաստանի դիվանագատական ներկայացուցչությունների կարեւոր խնդիրներից է արտերկրում քաղաքացիների շահերի պաշտպանությունը, իսկ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հարցերի արդարացի, արագ եւ օրենքի շրջանակներում լուծումը, քաղաքացիների նկատմամբ ուշադիր եւ հոգատար վերաբերմունքը հյուպատոսական բաժինների բոլոր աշխատակիցների անմիջական պարտականությունն են:



Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հյուպատոսական բաժնի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման, քաղաքացիների ընդունելության պայմանների բարելավման եւ սպասարկման որակի բարձրացմանն ուղղված գործողությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---