ՀԲ-ն 2019-ին Հայաստանի համար ՀՆԱ 4.3% աճ է կանխատեսել22 մարտի 2019 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը «Փոփոխելու հզոր մանդատ գլոբալ տնտեսական աճի դանդաղման պայմաններում» Հայաստանի մասին զեկույցում 2019 թվականի համար ՀՆԱ-ի աճի տեմպի նվազում է կանխատեսել: Ըստ ՀԲ-ի, ընթացիկ տարում մեր երկրի ՀՆԱ աճը կկազմի 4.3%: «Մեր ելակետային սցենարը նախատեսում է 2019-իմ ՀՆԱ-ի աճի ավելի ցածր, բայց դեռևս հաստատուն տեմպ՝ ցածր գնաճի ու կայուն պետական ֆինանսների նպաստավոր մակրոտնտեսական միջավայրի պայմաններում: 2019 թ. համաշխարհային և տարածաշրջանային աճի կանխատեսվող ավելի ցածր մակարդակը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման վրա: Երկրի ներսում աճին կնպաստի չափավոր բյուջետային ընդլայնումը, տնային տնտեսությունների (այդ թվում հիփոթեքային) վարկավորման շարունակական կայուն աճը և բիզնեսի բարելավված տրամադրվածությունը», - նշված է զեկույցում: Արժույթի միջազգային հիմնադրամը 2019-ին կանխատեսել է ՀՆԱ 4.8% աճ: Իսկ 2019 թվականի ՀՀ պետական բյուջեով կանխատեսվել է 4.9% տնտեսական աճ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |