2019-ի 3 ամսում «Նորք» ինֆեկցիոնի եկամուտն աճել է 14 անգամ22 մարտի 2019 - 15:22 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատոր ծառայությունից ստացված եկամուտները 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14 անգամ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում այդ եկամուտը կազմել է 19.3 մլն դրամ՝ 2018-ի 1.4 մլն դրամի դիմաց: «Մի հետաքրքիր վիճակագրություն եմ ուզում ներկայացնել մեր ենթակա բուժհիմնարկներից մեկից, որպեսզի տեսնեք, թե ինչպիսի օրինական եկամուտների աճ ենք ունեցել։ Առաջին աճը տեղի է ունեցել 2018-ի թավշյա հեղափոխության օրերին, երկրորդը՝ նոր տնօրենի նշանակման, երրորդը՝ վարչարարության նոր մեխանիզմի ներդրման ժամանակ», - գրել է նախարարը։ Նա նշել է, որ օրինական եկամուտների աճը բերելու է պետական բյուջեի եկամուտների աճին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա |