Փոխնախարար. Փորձում ենք ավելի շատ պայմանագրայիններ ներգրավել՝ տարիքը հասցնելով 40-ի22 մարտի 2019 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Մարտի 21-ին ՀՀ Կառավարությունն ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի, նախատեսվում է ավելացնել պայմանագրային զինծառայողների թվաքանակը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: «Փորձում ենք ԶՈւ-ում ավելի մեծ թվով պայմանագրային զինծառայողներ ներգրավել՝ սահմանելով տարիքը մինչև 40 տարեկան՝ գործող 36-ի փոխարեն»,- ասել է փոխնախարարը, գրում է Panoarama.am-ը: Անդրադառնալով գործադիրի նիստում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, թե քննարկվում է մարտական հերթապահությունում ընդգրկված պարտադիր զինծառայողների ծառայության 24-ամյսա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահությանը չընդգրկված զինծառայողների ծառայության ժամկետը ավելացնելու հնարավորության հարցը, Գաբրիել Բալայանն ասել է՝ միտումն այն է, որ առաջնագծում ծառայեն բացառապես առողջ շարային կազմի պարտադիր զինծառայողները, և սա առաջին քայլն է այդ քննարկումների համատեքստում: «Փորձելու ենք գտնել հնարավորություն, որպեսզի առողջները ծառայեն ավելի կարճ ժամանակ՝ իրականացնելով մարտական խնդիրներ, իսկ այն անձնակազմը, որը սահմանափակումներ ունի, սակայն պիտանի է զինվորական ծառայության համար, կատարի այլ գործառույթներ մի քիչ ավելի երկար ժամկետով, քան առաջնագծում ծառայողները»,- ընդգծել է փոխնախարարը: Նա նաև նշել է, որ այդ հարցը քննարկման փուլում է և ձեռնպահ է մնացել կոնկրետ ժամկետներ նշելուց։ Գաբրիել Բալայանն անդրադարձել է նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնական վարժարանի հետագա ճակատագրին: Հարցին, թե արդյոք վարժարանը կտեղափոխեն, փոխնախարարը պատասխանել է. «Մինչև ավելի լավ պայմաններ չստեղծենք, վարժարանն այնտեղից չի տեղափոխվելու»: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն էր առաջարկել, որով 18 տարեկան երիտասարդին զինծառայության անցնելուց անմիջապես չտանեն մարտական հերթապահության, դիրքեր` առաջնագիծ: Կառավարությունը մերժեց օրինագիծը, քանի որ երիտասարդներն առաջնագիծ են մենկնում բացառապես ուսումնական շրջանից հետո: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |