Նախկին նախարարի վարորդը միաժամանակ մի քանի տեղից աշխատավարձ է ստացել՝ առանց աշխատանքի հաճախելու (վիդեո) 22 մարտի 2019 - 18:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտության վարչության պետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենին դրդել է 2011 թվականի փետրվարից 2016 թվականի մարտը որպես քոլեջի վարորդ հրամանագրել կրթության և գիտության նախկին նախարարի վարորդին։ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, նա աշխատանքի չի հաճախել, բայց ստացել է 2.5 մլն դրամից ավելի աշխատավարձ։ Պարզվել է նաև, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով, նախկին նախարարի վարորդին 2009-ից 2016 թվականները որպես բանվոր է հրամանագրել Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի նախկին տնօրենը։ Վարորդն այստեղ էլ աշխատանքի չի հաճախել, բայց վարձատրվել է։ Արդյունքում՝ քոլեջի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը վատնելու եղանակով հափշտակել շուրջ 4.5 մլն դրամ։ Նախապատրաստված նյութերով միաժամանակ պարզվել է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2016-17 թվականներին որպես համալսարանի շենքերի, շինությունների և տեխնիկական ծառայությունների բաժնի վարորդ է հրամանագրել նույն անձին։ Վարորդն առանց աշխատանքի հաճախելու կրկին վարձատրվել է։ Նշված ժամանակահատվածում համալսարանը նրան է փոխանցել մոտ 2 մլն դրամ և հատկացրել շուրջ կես միլիոն դրամի՝ 1230 լիտր վառելիք։ Ձեռք բերված փաստական տվյալներով՝ քննության որոշակի փուլում հիմնավորվել է, որ 2009-2017 թվականների ընթացքում, նշված երեք պետական ոչ առևտրային կազմակերպություններից նախկին նախարարի վարորդի անվամբ փոխանցվել է ընդհանուր մոտ 9 մլն դրամ և կես միլիոն դրամի վառելիք։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |