Նիկոլ Փաշինյանը մաքրում է Համազգային թատրոնի հիմնարկեքի վայրը (վիդեո)

Նիկոլ Փաշինյանը մաքրում է Համազգային թատրոնի հիմնարկեքի վայրը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել շաբաթօրյակի: Նա և այլ պաշտոնյաներ մաքրում են Համազգային թատրոնի հիմնարկեքի վայրը:

Հիմնարկեքի վայրում տիրող անմխիթար վիճակը Փաշինյանը անարգանք է համարել մեծ դերասան Սոս Սարգսյանի հիշատակի հանդեպ:

Հիմնարկեքը նախատեսված էր մարտի 23-ի առավոտյան: «Տեսա, որ շրջապատում, դիմացը, կողքերը՝ ամենուրեք աղբ է։ Մտածեցի, որ այս պայմաններում չի կարելի հանդիսավոր միջոցառում անել, և դա կլինի անհարգալից վերաբերմունք առաջին հերթին Սոս Սարգսյանի հանդեպ»,-ասել է վարչապետը լրագրողներին։

Մարտի 23-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Հայաստանի ողջ տարածքում համապետական շաբաթօրյակ է անցկացվում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---