Վարչապետը մասնակցել է Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքին

Վարչապետը մասնակցել է Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը:

Միջոցառումը տեղի է ունեցել նախատեսված ժամից ավելի ուշ, քանի որ վարչապետը, տեսնելով թատրոնի նոր շենքի շրջակայքում կուտակված աղբը, նշել է, որ այդ պայմաններում չի պատրաստվում մասնակցել հիմնարկեքի արարողությանը և սկսել է անձամբ հավաքել աղբը: Նրան են միացել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, թատրոնի դերասանները, շինարարները:

«Ամեն ինչ պետք է մաքուր լինի, չի կարելի գալ, աղբի մեջ կանգնել և հանդիսավոր միջոցառում անցկացնել: Սոս Սարգսյանի հիշատակն աղբի մեջ չպետք է հարգենք, ձևը կա, բովանդակությունը՝ ոչ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հեղափոխությունը վարչապետի փոփոխություն չէ, այլ քաղաքացու ինքնազգացողության փոփոխություն և քաղաքացին տեսնելով աղբը՝ չպետք է կողքով անցնի, հայտնում է կռավարության մամուլի ծառայությունը:

Միայն թատրոնի նոր շենքի շրջակայքն աղբից հավաքելուց հետո է վարչապետը մասնակցել հիմնարկեքի արարողությանը: Խորհրդանշական գլանակը շենքի հիմքում դրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և թատրոնի տնօրեն Արման Նավասարյանը:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ուղևորվել է մարզային համայնքներ՝ մասնակցելու համապետական շաբաթօրյակին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---