Էրդողանն առաջարկել է Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածել

Էրդողանն առաջարկել է Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածել

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է փոխել Ստամբուլի Սբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը՝ վերածելով այն մզկիթի: Այդ մասին նա հայտարարել է TGRT հեռուստաալիքի եթերում:

«Սբ Սոֆիայի կարգավիճակը թանգարանից կարող է փոխվել մզկիթի: Եվ բոլոր դավանանքների հետևորդները կկարողանան այն այցելել անվճար»,-ասել է Էրդողանը, հայտնում է ՌԲԿ-ն:

Կոստանդնուպոլսի Սբ Սոֆիայի տաճարն ավելի քան 1000 տարի եղել է ամենամեծ քրիստոնեական եկեղեցին աշխարհում: Թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումից և Բյուզանդիայի անկումից հետո տաճարը վերածվեց մզկիթի, սակայն 1934-ից շինությունն Աթաթուրքի հրամանով թանգարան դարձավ և ներառվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

2018-ի մարտին Էրդողանը Ղուրանից տողեր ընթերցեց Սբ Սոֆիայում: Նա ընթերցեց «Ստամբուլը նվաճողներին» նվիրված հատվածը, ինչը դատապարտվեց Աթենքի կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---