Ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի չորս քաղաքացիներ վերադարձել են Հայրենիք

PanARMENIAN.Net - Հայրենիք են վերադրձվել ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի չորս քաղաքացիներ, որոնց ձերբակալել էին Նախիջեւանի տարածքում ապրիլի լույս 29-ի գիշերը: Օգոստոսի 4-ին ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի (հանձնաժողովի նախագահ` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյան) եւ վերջինիս կից աշխատանքային խմբի ջանքերով, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անջեյ Կասպրչիկի աջակցությամբ, հայ-ադրբեջանական սահմանի Երասխավան-Սադարակ սահմանահատվածում իրականացվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Վանիկ Նիկոլայի Զմբոյանի (Գավառ), Արտյոմ Անդրանիկի Զոհրաբյանի (Նորադուզ), Կարեն Ջիվանի Թորոսյանի (Նորադուզ) եւ Աղասի Ատոմի Ենոքյանի (Նորադուզ) հանձնումը ՀՀ ներկայացուցիչներին: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հայտնել պաշտպանության նախարարության մամլո կենտրոնում:



«Վերջիններս չորսն են այն 13 հոգուց բաղկացած խմբից, որոնք ս.թ. ապրիլին Խաչիկ գյուղում տեղակայված զինավանում քաշքշուք էին ստեղծել` իրենց զինծառայող ընկերոջ դիրքերը զորամասում ամրապնդելու նպատակով: Որից հետո, նույն զորամասի գումարտակի հրամանատարի կողմից` նրանց հանդարտեցելու նպատակով կատարված նախազգուշական կրակոցից խուճապահար դիմել էին փախուստի եւ առանց կողմնորոշվելու հայտնվել Նախիջեւանի տարածքում»,-հիշեցրել է ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---