«Արմաթի» աշխատողներին վարձատրելու համար 352.2 մլն դրամ կհատկացվի25 մարտի 2019 - 16:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության մարտի 25-ի նիստում կատավարությունը որոշել է 352.2 մլն դրամ հատկացնել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին՝ «Արմաթ» ռոբոտատեխնիկայի լաբորատորիաների և ինժեներական խմբակների գործունեության շարունակականությունն անխափան իրականացնելու նպատակով: ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընթերցել էր «Արմաթ» լաբորատորիաների մոտ 260 խմբակավարի նամակը, որոնք արդեն երեք ամիս է աշխատավարձ չեն ստացել: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ նախկինում լաբորատորիաները ֆինանսավորվել են դրամաշնորհով, ընթացիկ տարվանից ֆինանսավորման ձևը փոխվել է մրցույթայինի: «Արմաթ» լաբորատորիաների ծրագրի իրականացնողները սրա հետ կապված առարկություն են հայտնել, այս տարվա փետրվարին դրա հետ կապված նախագիծ ենք պատրաստել և քննարկել ենք այն ֆինանսների նախարարության հետ: Այն նախատեսում ենք քննարկել ու ընդունել վաղը», - ասել է Հարությունյանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |