Խոշոր եղջերավորների վաճառքը կազատվի ԱԱՀ-ից. Նախագիծն ԱԺ-ում է25 մարտի 2019 - 18:03 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Վարազդատ Կարապետյանը շրջանառության մեջ է դրել Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ տարածքում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների վաճառքով զբաղվողներին ազատել ավելացված արժեք հարկից: Նշվում է, որ եթե ՀՀ տարածքում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների վաճառքն ազատվի ԱԱՀ-ից, կնվազի վաճառքի գինն առնվազն 20%-ով, ինչը շահավետ կլինի ինչպես վաճառողի, այնպես էլ տեղացի սպառողի համար: «Վաճառողն այլևս ստիպված չի լինի հավելյալ ծախսեր կատարել իր ապրանքը արտահանելու համար, տեղացի գնորդն էլ ստիպված չի լինի կենդանի ձեռք բերել դրսում, քանի որ ԽԵԿ-ների ներմուծումը նույնպես ազատված է ավելացված արժեքի հարկից», - նշված է նախագծում: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տվյալների 2018 թվականին հանրապետություն ներկրվել է 853 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 214 գլուխը օգտագործվել է հետագա բուծման նպատակով, իսկ մնացածը իրացվել է մսի: Ըստ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության պետական մարմնի տվյալների 2018 թվականին հանրապետությունից արտահանվել է 3122 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 83 գլուխը տոհմային: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |