Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվությունն աճել է 6.5%-ով

Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվությունն աճել է 6.5%-ով

PanARMENIAN.Net - 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը ՀՀ-ում աճել է 6.5%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին երկու ամսում նախորդ տարվա նույն ամիսների համեմատ շինարարության ծավալն աճել է 21.6%-ով:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նույնպես աճել է՝ 2%, առևտրի շրջանառությունն աճել է 13.1%-ով, իսկ ծառայությունների ծավալը՝ 17.5%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---