5 օգոստոսի 2008 - 13:47 AMT
Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Մարի Յովանովիչը Երեւան կժամանի սեպտեմբերին
Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Մարի Յովանովիչը Երեւան կժամանի սեպտեմբերին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատան մամլո քարտուղար Թագուհի Ջահուկյանը:

Օգոստոսի 1-ին ԱՄՆ Սենատը հաստատեց Մարի Լ. Յովանովիչին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, որոշ սենատորներ «դժգոհ էին» այն բանից, որ Յովանովիչը ժխտում է «ցեղասպանություն» տերմինի կիրառումը Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների հարցում:


Նախքան այս նոր նշանակումը դեսպան Յովանովիչը 2005-2008թթ. եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը Ղրղզստանում: