Ադրբեջանը Բելառուսից կրակի կառավարման «Լեկտոր» համակարգեր է գնել

Ադրբեջանը Բելառուսից կրակի կառավարման «Լեկտոր» համակարգեր է գնել

PanARMENIAN.Net - Ադրբեջանը Բելառուսից հրետանային կրակի կառավարման «Լեկտոր» 7A0917 դյուրակիր համակարգեր է գնել, հայտնում է Interfax.by-ը AzeriDefence-ի վրա հղումով:

«Ադրբեջանական բանակի զինանոցը համալրած նոր համակարգը փորձարկվել է ադրբեջանական բանակի 2019-ի մարտին տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ: Համակարգն ունի կառավարման 3 մակարդակ: Դրանից կարող են օգտվել գումարտակի հրամանատարը, ավագ սպան և հաշվարկի հրամանատարը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Համակարգի կազմում ընդգրկված են պլանշետային համակարգիչը, գրպանի հաշվիչը, ռադիոկայանը, հետախուզման սարքը և ավտոմատ օդերևութաբանական կայանը: Այս սարքերը տարբեր համադրությամբ ունեն կառավարման երեք մակարդակ:

Համակարգի միջոցով կարելի է տվյալներ հավաքել և պահել, լուծել հաշվարկային և տեղեկատվական խնդիրներ: Համալիրի բոլոր բաղադրիչները, օդերևութաբանական կայանից բացի, մշակվել են Բելառուսում:

«Լեկտորն» առաջին անգամ ցուցադրվել է 2019-ի փետրվարին Աբու Դաբիում տեղի ունեցած IDEX-2019 ցուցահանդեսում: Ըստ արտադրողի, համակարգի փորձարկումներն ավարտված են:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---