Հակապլագիատ համակարգ կգործարկվի գրագողությունը բացառելու նպատակով26 մարտի 2019 - 17:07 AMT PanARMENIAN.Net - ԱԺ մարտի 26-ի նիստում՝ ռեֆերատների և կուրսային ու դիպլոմային աշխատանքների վաճառքով զբաղվող կազմակերպությունների գովազդն արգելելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը հայտարարել է, որ ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն հակապլագիատ համակարգ է գործարկելու։ Անափիոսյանը գրագողությունը, դիպլոմային, կուրսային աշխատանքների վաճառքը կանխելու նպատակով կարևորել է բուհերում ուսանողների համար հետազոտության մեթոդաբանության վերաբերյալ դասընթացների անցկացում։ Փոխնախարարը տեղեկացրել է, որ Գիտության կոմիտեի կողմից մշակվում է գիտական ամսագրերի վարկանիշավորման համակարգ: «Դրանով կստեղծվի մի չափանիշ, որը, ամսագրերում հրապարակված հոդվածներում գրագողության առկայության դեպքում, կիջեցնի ամսագրի վարկանիշը», - ասել է փոխնարարը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |