2 սեպտեմբերի 2002 - 19:54 AMT
ՇՈԻՇԻԻ ԲԱՆՏՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐ ՉԿԱՆ
Շուշիի բանտում ադրբեջանցի ռազմագերիներ չկան: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների, պատանդների եւ ռազմագերիների որոնման հարցերով Միջազգային աշխատանքային խմբում Ադրբեջանի ներկայացուցիչ Ավազ Հասանովը: Նրա խոսքերով, խմբի ներկայացուցիչներն այցելել են Շուշիի բանտը` ռազմագերիների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի, ինչպես նաեւ անհայտ կորած զինվորների ծնողների խնդրանքով, որոնք ենթադրում էին, որ ադրբեջանցի ռազմագերիները պահվում են հենց այս բանտում: Ավազ Հասանովն իր երախտագիտությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին` լավ ընդունելության եւ Միջազգային աշխատանքային խմբի հետ համագործակելու պատրաստակամության համար: