Վարչապետ. 2019-ին բյուջեի եկամուտը կգերակատարվի մոտ $90 մլն-ով (վիդեո)

Վարչապետ. 2019-ին բյուջեի եկամուտը կգերակատարվի մոտ $90 մլն-ով

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մարտի 27-ի նիստում հայտարարել է, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 40 մլրդ դրամով կամ $90 մլն-ով:

Վարչապետի խոսքով, վերջին մոտ 10 տարում պետական բյուջե նախատեսվածից ավելի գումարի հավաքագրումը աննախադեպ երևույթ է՝ «այն էլ այսպիսի ծավալներով»:

ԱԺ-ում վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Ընթերցեք նաև՝ «Հուլիսի 1-ից զինծառայողների աշխատավարձը կբարձրանա 10%-ով» և «Սեպտեմբերի 1-ից 38,000 ուսուցչի աշխատավարձ 10%-ով կբարձրանա»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---