ԱՄՆ-ն մտադիր է մինչև 2024-ն աստղագնացների գործուղել Լուսին27 մարտի 2019 - 13:56 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները մտադիր են կրկին աստղագնացներ ուղարկել Լուսին առաջիկա 5 տարում: Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրության, Վաշինգտոնի պաշտոնական քաղաքականությունը ենթադրում է, որ Լուսնի վրա առաջին կինն ու հաջորդ տղամարդը ամերիկացի աստղագնացները պետք է լինեն: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: Միևնույն ժամանակ, ելույթ ունենալով Հանթսվիլլում, նա խստիվ քննադատել է ՆԱՍԱ-ին՝ մեղադրելով «բյուրոկրատական դանդաղկոտության» մեջ, որի հետևանքով հետաձգվել է Space Launch System կրիչ հրթիռի գործարկումը, որը ՆԱՍԱ-ն մշակում է մերձմոլորակային ուղեծրից դուրս մարդատար գիտարշավների համար, գրում է Deutsche Welle-ն: Փոխնախագահը սպառնացել է, որ եթե գործակալությունը չսկսի «նորովի մտածել», Լուսին հաջորդ թռիչքի համար հարկ կլինի դիմել մասնավոր կոմերցիոն ընկերություններին: 2011-ին Վաշինգտոնը կասեցրեց իր «Շաթլների» ծրագիրը: Դրանից հետ ամերիկացի տիեզերագնացները Միջազգային տիերզերակայան են հասնում ռուսական «Սոյուզ» հրթիռներով: ՌԴ հետ պայմանագիրն ավարտվում է 2019-ի նոյեմբերին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |