Վարչապետ. Հունիսին 3000 աշխատատեղով բաճկոնի արտադրամաս է բացվելու

Վարչապետ. Հունիսին 3000 աշխատատեղով բաճկոնի արտադրամաս է բացվելու

PanARMENIAN.Net - ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կա խոստում, որ Երևանում հունիսին բացվելու է բաճկոնների արտադրության գործարան՝ 3000 աշխատատեղով:

«Մի շարք բրենդային ընկերությունների հետ այս նախագծին մասնակցելու է նաև «Ալեքս» ընկերությունը (գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվելի Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը - խմբ.)», - ասել է վարչապետ:

Անդրադառնալով ոլորտի զարգացմանը, ինչպես նաև այստեղ էժան աշխատուժի առկայությանը, Փաշինյանը նկատել է, որ պետք է արտադրվի բարձրորակ ապրանք, որպեսզի աշխատուժն էլ ավելի բարձրակարգ լինի, իսկ աշխատավարձերն ավելի բարձր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---