Ղազախստանում ուղղաթիռի վթարի հետևանքով 13 մարդ է զոհվել28 մարտի 2019 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Մարտի 27-ին Ղազախստանում ուղղաթիռ է վթարի ենթարկվել: 13 մարդ է զոհվել, բոլորն էլ զինծառայողներ: Աղետի ենթարկված ուղղաթիռը պատկանում էր Ղազախստանի պաշտպանության նախարարությանը: «Ղազախստանի ԶՈւ ուղղաթիռի վթարի հետևանքով զինվորական պարտքը կատարելիս 13 զինծառայող է զոհվել, որոնք մասնակցում էին զորավարժություններին: Պաշտպանության նախարարությունը միջոցներ կձեռնարկի բարոյական և նյութական օգնություն ցուցաբերելու համար զոհվածների մերձավորներին և հարազատներին»,-ասվում է Ղազախստանի ՊՆ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը: Մի-8 ռազմական ուղղաթիը վթարի է ենթարկվել Ղազախստանի Ժալագաշի շրջանում: Թռիչքն իրականացվում էր հատուկ ստորաբաժանումների «Ալտին ժեբե» զորավարժության շրջանակում, բարդ օդերևութաբանական պայմաններում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |