ՌԴ-ն $30 մլն կնվիրի Ղրղզստանին. 14 տարում Մոսկվան $700 մլն պարտք է ներել Բիշքեկին

ՌԴ-ն $30 մլն կնվիրի Ղրղզստանին. 14 տարում Մոսկվան $700 մլն պարտք է ներել Բիշքեկին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կառավարությունը $30 միլիոն կտրամադրի Ղրզզստանին որպես անհատույց ֆինանսական օգնություն՝ որպես աջակցություն այդ երկրի պետբյուջեին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Վերջերս, մարտին, այդ մասին դեռ հայտնի չէ, Ռուսաստանի կառավարությունը ղրղզների խնդրանքով որոշում է կայացրել Ղրղզստանին $30 միլիոն հատկացնելու վերաբերյալ՝ որպես անհատույց ֆինանսական աջակցություն»,-ասել է նա լրագրողներին, հայտնում է Ինտերֆաքսը:

Ուշակովը հիշեցրել է նաև, որ 2017-ին Ռուսաստանն ամբողջությամբ ներել է $240 միլիոն կազմող Ղրղզստանի պարտքը:

Իսկ ընդհանուր առմամաբ 2005-2015թթ. Մոսկվան ներել է Բիշքեկին $488,9 միլիոն, ներառյալ Փարիզյան ակումբի շրջանակում հատկացված $184,3 միլիոնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---