28 մարտի 2019 - 12:40 AMT
Մարտի 29-30-ը մարզերում ձյան առատ տեղումներ են սպասվում

Մարտի 29-30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։

Հանրապետության տարածքում`մարտի 28-ի ցերեկը, 29-31-ն, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ:Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկային ժամերին կնվազի 7-10 աստիճանով:

Երևանում՝ մարտի 28-ի ցերեկը, 29-31-ն, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին բարձրադիր գոտում` ձյան տեսքով։