28 մարտի 2019 - 13:09 AMT
Բանտարկյալ որդուն տեսակցելու եկած մայրը բերանում թմրադեղ է թաքցրել

Մարտի 27-ին՝ ժամը 15։45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Ն.-ին կարճատև տեսակցության եկած մորը, որի բերանի խոռոչից հայտնաբերել են փաթեթ՝ 0.7 գր քաշով սպիտակ, օվալաձև դեղահաբով:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: