Թերեզա Մեյը պատրաստ է հրաժարական տալ առաջիկայում

Թերեզա Մեյը պատրաստ է հրաժարական տալ առաջիկայում

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ մոտ ապագայում: Նա պատրաստ է հեռանալ կառավարության ղեկավարի պաշտոնից Մեծ Բրիտանիայի և Եվրամիության ապագա հարաբերությունների վերաբերյալ բանակցությունների մեկնարկից առաջ: Այդ մասին Մեյն ասել է պահպանողական կուսակցությունից խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպմանը:

«Նոր մոտեցումների և նոր ղեկավարության» ձգտում կա, որին, ըստ Մեյի, ինքը չի հակադրվի: «Սակայն մինչ այդ մենք պետք է ըևդունենք ԵՄ-ից դուրս գալու մասին համաձայնագիրն ու ավարտենք բրեքսիտի գործընթացը»,-ասել է նա, գրում է Deutsche Welle-ն:

Մեյն արդեն մի քանի ամիս է պայքարում է, որ խորհրդարանը հավանություն տա Brexit-ին, որը համաձայնեցված է Եվրահանձնաժողովի հետ: Բրիտանական խորհրդարանն արդեն 2 անգամ մերժել է այն: Մի շարք պահպանողական պատգամավորներ, որոնք դեմ են քվեարկել, պատրաստակամություն են հայտնել հավանություն տալու, եթե Մեյն առաջիկայում հեռանա պաշտոնից:

Մարտի 27-ին Համայնքների պալատը ԵՄ-ից դուրս գալու 8 այլընտրանքային առաջարկ է քննարկել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---