Վարչապետ. Սիրիայում հայ բժիշկը վիրահատում է այն մարդու ժառանգին, որը 1915-ին իր պապին հաց ու ջուր է տվել

Վարչապետ. Սիրիայում հայ բժիշկը վիրահատում է այն մարդու ժառանգին, որը 1915-ին իր պապին հաց ու ջուր է տվել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ Սիրիա առաքելություն ուղարկելով Հայաստանը պատմական պարտքն է վերադարձնում այդ երկրի ժողովրդին։

«Հայ բժիշկներն այդ երկրում արդեն 100-ից ավելի բժշկական միջամտություն են արել: Եթե հայ բժիշկն այսօր այնտեղ փրկել է մի մարդու կյանք, ում պապը 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր մի հայրենակցի է օգնել` մի բաժակ ջուր է տվել կամ մի կտոր հաց, ես համարում եմ, որ մենք դրանով մեր պատմական պարտքը վերադարձնում ենք Սիրիայի ժողովրդին»,- ասել է վարչապետը:

Նա նշել է , որ Սիրիայում ականապատված տարածքներում երեխաներ են վազվզում ու խաղում, և հայ սակրավորներն ականազերծում ու դրանով փրկում են իրենց պապերին Սիրիայում փրկած մարդկանց ժառանգներին:

Փաշինյանը հավելել է, որ խաղաղապահ առաքելությունը ունի նաև վտանգներ:

«Սակայն այն մեծացնում է Հայաստանի ինքնիշխանությունն ու միջազգային սուբյեկտ լինելու ընկալումը: Դրանով այս առաքելությունը բարոյապես, մարդկայնորեն ու քաղաքականապես ճիշտ առաքելություն է», - ասել է նա:

Հայաստանը 83 հոգուց բաղկացած հայ մասնագետների խումբ է ուղարկել Սիրիա։ Խմբի կազմում են ականազերծողներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---