HBO-ն վավերագրական ֆիլմ կթողարկի «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի ստեղծման մասին

HBO-ն վավերագրական ֆիլմ կթողարկի «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի ստեղծման մասին

PanARMENIAN.Net - HBO ալիքը 2-ժամյա վավերագրական ֆիլմ կթողարկի «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի նկարահանման մասին: Ֆիլմը կկոչվի «Վերջին պարեկախումբ»: Ֆիլմը նկարահանել է բրիտանացի բեմադրիչ Ջիննի Ֆինլեյը:

Ֆիլմը պատմում է եզրափակիչ եթերաշրջանի նկարահանումների, սերիալին դերասանական կազմի և նկարահանող խմբի վերաբերմունքի մասին: Ինչպես կարծում են HBO-ում, ֆիլմն «ավելին կլինի, քան ուղղակի փաստագրական ֆիլմ՝ դա խելացի, զվարճալի և հուզիչ պատմություն է մարդկանց մասին, որոնք մի ամբողջ աշխարհ են ստեղծել, սակայն արդյունքում ստիպված են հրաժեշտ տալ դրան: Ֆիլմի հեղինակին կատարյալ ազատություն էր տրվել նկարահանման հարթակում, ուստի նա կկարողանա ցույց տալ նկարահանման գործընթանց իր բոլոր մանրամասներով, հայտնում է «Իզվեստիյան»:

Ֆիլմում նաև ցույց կտան, թե ինչպես է նկարահանվել վերջին ճակատամարտը, ինչպես էր թիմը դիմակայում վատ եղանակին և ինչպես էին դերասանները թաքնվում բազմաթիվ երկրպագուներից, որոնք պահանջում էին բացահայտել շոուի սյուժեն:

Ֆիլմը կհեռարձակվի սերիալի ավարտից հետո՝ մայիսի 26-ին: Իսկ եզրափակիչ 8-րդ եթերաշրջանը մեկնարկելու է ապրիլի 14-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---