ANCA. Բարակ Օբաման մեղադրել է Ջոն ՄըքՔեյնին նավթային ընկերությունների հետ կապեր ունենալու մեջ

PanARMENIAN.Net - Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահության թեկնածու, սենատոր Բարակ Օբաման մեղադրել է հանրապետականների թեկնածու, սենատոր Ջոն ՄըքՔեյնին նավթային ընկերությունների հետ կապեր ունենալու մեջ: Ըստ Օբամայի, հանրապետականն արդեն իսկ ստացել է շուրջ 1.1 մլն դոլարի նվիրատվություններ նավթային ընկերություններից եւ դրանց ղեկավարներից:



«Ամերիկան կախված է նավթից, եւ ես առաջարկում եմ եկամտահարկ հաստատել մեծ նավթային կորպորացիաների համար, որիտեղից 1000 դոլար կվճարվի նրանց, ով շատ է բենզին ծախսում»,-հայտարարել է Օբաման: Օբամայի հայտարարած նոր արշավը հակակշիռ կհանդիսանա սենատոր ՄըքՔեյնի կողմից 26 տարի շարունակ Կոնգրեսում առաջ տարվող ԱՄՆ-ի էկոլոգիապես ավերիչ եւ տնտեսապես անկենսունակ քաղաքականության համար: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արեւմտյան թեեւում (ANC-WR):



«Սենատոր ՄըքՔեյնի քաղաքականությունը կերաշխավորեր, որ ԱՄՆ-ն մնում է Ադրբեջանի նման պետությունների պատանդը, որոնք ունենալով նավթի եւ գազի մեծ պաշարներ, հանդիսանում են մարդու իրավունքների եւ տարածաշրջանային կայունության հիմնական խախտողները: Արիզոնայից ընտրված սենատորը շարունակում է աջակցել մեծ նավթային ընկերություններին, որոնք շահույթ են ստանում գազի բարձր գներից եւ միլիարդաներ են ներդնում Ադրբեջանի պես երկրներում, որոնք զգում են մարդու հիմնարար իրավունքների հարցում»,-ասել է «Հայերը Օբամայի օգտին» կազմակերպության նախագահ Արեն Իբրանոսյանը:



Նրա խոսքերով, ԱՄՆ-ի հայ համայնքը գտնում է, որ նման մոտեցումը նավթային խնդրին, որը ներկայացնում է սենատոր Օբաման, երաշխավորում է առավել անվտանգ եւ բարգավաճ ապագա բոլոր ամերիկացիների համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---