Տոնոյանն ԱՄՆ-ում քննարկել է Սիրիայում ՀՀ առաքելությանն առնչվող հարցեր

Տոնոյանն ԱՄՆ-ում քննարկել է Սիրիայում ՀՀ առաքելությանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (UN OCHA) ղեկավարության հետ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հայտնել է նաև, որ հանդիպման նպատակն էր քննարկել Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների և OCHA տարածաշրջանային և ենթատարածաշրջանային գրասենյակների հետ գործողությունների համադրման ուղղությամբ հետագա քայլերը։

Փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր` 83 հոգի) ժամանել է Լաթաքիա քաղաքի «Հմեյմիմ» ավիաբազա:

Փետրվարի 10-ին խումբը տեղակայվել է Հալեպի Մայսալուն թաղամասում գտնվող ՀՀ հումանիտար առաքելության համար նախատեսված ՄՏՎ-ում, որտեղ մինչև փետրվարի 17-ը կազմակերպել են կենցաղային ապահովման խնդիրները և տարածքի պահպանությունը: Համաձայն պլանի` անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ: Հետագայում հայ սակրավորներից մեկը վիրավորվել է, որն այժմ բուժում է ստանում Մոսկվայում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---