Ազգային ժողովում քվորում չկա. Նիստը չի կայացել

Ազգային ժողովում քվորում չկա. Նիստը չի կայացել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը չի սկսել աշխատանքը քվորում չլինելու պատճառով: Արտահերթ նիստը չի կայացել:

Գրանցվել էր 44 պատգամավոր:

Քվորումի համար անհրաժեշտ է 53 պատգամավորի ներկայություն:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ 4 ժամից նիստը սկսելու ևս մեկ փորձ կարվի:

Մարտի 29-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկեր «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---