Սիմոնյանը՝ քվորումի մասին. Ինտրիգ չկա, «Իմ քայլի» անդամների մի մասն Արցախ է մեկնել

Սիմոնյանը՝ քվորումի մասին. Ինտրիգ չկա, «Իմ քայլի» անդամների մի մասն Արցախ է մեկնել

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արտահերթ նիստի աշխատանքների ձախողմանը քվորումի բացակայության պատճառով, ասել է, որ որևէ ինտրիգ պետք չէ փնտրել:

«Ոչ մի հատուկ բան չկա, զուտ տեխնիկական հարց է, և այդտեղ որևէ ինտրիգ պետք չէ փնտրել: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասը մեկնել է Արցախ և այդ պատճառով չկա»,- խորհրդարանում ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Պատասխանելով այն հարցին, թե չորս ժամվա ընթացքում քվորում կապահովվի՝ Սիմոնյանը պատասխանել է. «Վստահ չեմ, որ բոլորն են մեկնել, բայց օրենքը պահանջում է՝ սպասենք։ Կրկնում եմ՝ սա հատուկ քաղաքական ակցիա չէ, ուղղակի տեխնիկական է»։

Ալեն Սիմոնայնը չի կարծում, որ սրանով ինչ-որ բան բաց կթողնեն։«Համենայն դեպս լավ չէ, որ պատգամավորները ճիշտ չեն հաշվարկել։ Գուցե կարելի է այնպես անել, որ քվեարկությունից հետո մեկնեին»,- ասել է նա:

Ազգային ժողովը չի սկսել աշխատանքը քվորում չլինելու պատճառով: Արտահերթ նիստը չի կայացել:Գրանցվել էր 44 պատգամավոր:Քվորումի համար անհրաժեշտ է 53 պատգամավորի ներկայություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---